ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Տրանսպորտի չմասնագետը

Տրանսպորտի չմասնագետը
11.11.2024 | 18:00

Հանրային տրանսպորտում առկա լրջագույն, արդեն դրամատիկ ձախողումները բազմաթիվ պաշտոնյաների հեռացման հարց պետք է դառնան։

Վերջապես ո՞վ է այս կոլապսի պատասխանատուն:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ (մեկ ուղղությամբ), 10 կայարան, շահագործվող վագոնների թիվը 34 է, ինչն էլ կազմում է նախատեսված հավաքակազմի 75,5 %-ը։

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:

Թվային ցուցանիշներով Երևանի մետրոպոլիտենից 2022 թ․ օգտվել է 23 մլն 317 հազար 633, 2023 թ․` 25 մլն 587 հազար 969 ուղևոր։

Փաստացի շարժակազմի 25 տոկոսով բացակայության պայմանները ոչ ոք չի նկատում Երևանի քաղաքապետարանում:

Մի՞թե դժվար է ըմբռնել, որ օրական աճող բնակչության և հնդիկների ներգաղթի պայմաններում պետք է առնվազն ավելացնել շարժակազմը, որն էլ կկրճատի վագոնների ժամանման ինտերվալը։

Թվում է, թե պարզունակ քայլերի մասին ենք խոսում, բայց ինչպե՞ս կարող է նման թեման հասկանալ մի երիտասարդ փոխքաղաքապետ, ով տրանսպորտի մեջ աշխատանքի մեկ օրվա փորձ չունի, կրկնում եմ` մեկ օրվա։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5397

Մեկնաբանություններ